Թիիյս Ռոմենս. Հարկավոր չէ մեծ բեկում ակնկալել ղարաբաղյան կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - «Թեև դժվար է ապագան կանխագուշակել, սակայն ես միանգամայն վստահ եմ, որ պետք չէ մեծ բեկում ակնկալել ղարաբաղյան կարգավորման մեջ: Այն, ինչ կատարվեց նախորդ տարի, ինչպես նաև ընթացիկ իրադարձությունները հույս չեն ներշնչում, որ կարող է լինել արագ և դյուրին միջնորդավորված լուծում»,-հայտարարել է Միջազգային և եվրոպական քաղաքականության ինստիոտւտի փորձագետ Թիիյս Ռոմենսը:

Ըստ նրա, վերջերս լարվածություն է առաջացել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում, և այստեղ արժանահիշատակ է Ադրնեջանի ճարտասանությունը, որը մշտապես խոսում է ուժի կիրառման հնարավորության մասին, և Հայաստանի հայտարարությունները, որն ավելի հաճախակի է խոսում որպես անկախ պետություն Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հնարավորության մասին:

Կողմերի նման վարքագիծը, անշուշտ, կարող է դրդված լինել երկու երկրների ներքին քաղաքականությամբ, սակայն պարզ երևում է, որ լուծումը դեռ հեռու է:

«Գլխավոր հարցն այստեղ այն է, թե արդյոք մասնակիցները շահագրգռված են նրանում, ստատուս քվոն խախտվի»,-գտնում է փորձագետը: Միջազգային միջնորդները պետք է փոխեն ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Առաջխաղացման բացակայությունը Ժնևի բանակցություններում և Մինսկի գործընթացի առնչությամբ ցույց է տալիս, որ նրանց չի հաջողվում դա անել»,-ասել է փորձագետը, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---