Հայաստանի մշակույթի նախարարը հերքել է Սունդուկյանի անվան թատրոնը վաճառքի հանելու մասին լուրերը

Հայաստանի մշակույթի նախարարը հերքել է Սունդուկյանի անվան թատրոնը վաճառքի հանելու մասին լուրերը

PanARMENIAN.Net - Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեկտեմբերի 25-ին կայացած տարեկան ամփոփիչ մամլո ասուլիսում հերքել է Սունդուկյանի անվան թատրոնը վաճառքի հանելու մասին լուրերը: «Ես գտնում եմ, որ նման ասեկոսեները , ինչպես, օրինակ, Սունդուկյանի անվան թատրոնի վաճառքի մասին խոսակցություններ ընդհանրապես չպետք է առաջանան, դրանց գնահատականը պետք է տա ոչ միայն նախարարությունը, այլ հասարակությունը, քանի որ դա վերաբերում է մեզ բոլորիս: Միթե՞ մենք մոռացել ենք, թե ինչ է նշանակում այդ թատրոնը մեզ համար, նրա պատմությունը: Մարդիկ, որոնք նման շշուկներ են տարածում, անպատեհ են վարվում»,-նշել է Հ.Պողոսյանը: Ըստ նրա, նման լուրերը հարկավոր է կասեցնել, այդ թեման պետք է վերջնականապես փակվի: «Եթե թատրոնում ճգնաժամ է, դա դեռ չի նշանակում, թե այն վաճառվում է: Բոլոր թատրոններում կարող է ճգնաժամ լինել և ավելի բարենպաստ ժամանակներ»,-ասել է նախարարը՝ հավելելով. «Արդեն 5 տարի է ես մշակույթի նախարար եմ և մշակութային ոչ մի օբյեկտ չի վաճառվել: Հակառամը, այդ տարիներին շատ բան հաջողվեց վերադարձնել»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---