Մոսկվայում ընթանում է ցույց` ուղղված այլատյացության դեմ![]() 26 դեկտեմբերի 2010 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում Պուշկինյան հրապարակում ընթանում է «Մոսկվան բոլորի համար է» ցույցը, որի մասնակիցները բողոքում են քաղաքում վերջերս կատարված անկարգությունների և ազգայնամոլների ելույթների դեմ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ոստիկանների գնահատականով, հրապարակում հավաքվել է մի քանի հարյուր մարդ: Մոսկվայի Ներքին գործերի գլխավոր վարչությունը հայտնել է, որ ցույցի մասնակիցների թիվը չի գերազանցում 1,5 հազարը: «Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր մտադիր չեն հաշտվել Մոսկվայում դեկտեմբերի 11-ին և 15-ին տեղի ունեցած դեպքերի հետ: Ես կարծում եմ, որ Մոսկվայում անկարգությունների պատճառը դարձել է կուտակված թարախը, որը դուրս է ժայթքել»,- հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից մեկը` գրող Վիկտոր Շենդերովիչը: Պուշկինյան հրապարակում տեղադրվել են մետաղ որոնող սարքեր, մարդկանց զննում է ոստիկանությունը: Մոտակա փողոցներում կանգ են առել ոստիկանների և ներքին զորքերի զինծառայողների ավելի քան տասնյակ ավտոբուսներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |