HSBC Բանկ Հայաստանը երկու շաբաթում ԱՊՊԱ 180 պայմանագիր է վաճառել

HSBC Բանկ Հայաստանը երկու շաբաթում ԱՊՊԱ 180 պայմանագիր է վաճառել

PanARMENIAN.Net -

«HSBC Բանկ Հայաստանը» ՓԲԸ-ն երկու շաբաթում վաճառել է ԱՊՊԱ 180 պայմանագիր, PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: «HSBC Բանկ Հայաստանը» ՓԲԸ-ն և «Կասկադ ինշուրանս» ՓԲԸ-ն դեկտեմբերի 2-ին պայմանագիր են կնքել ապահովագրության պայմանագրերի համատեղ վաճառքի մասին: Բանկում հնարավոր կլինի ձերք բերել ոչ միայն ԱՊՊԱ պայմանագրեր, այլ նաև տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագրեր, ինչպես նաև կտրամադրվի զբոսաշրջային ու բժշկական ապահովագրություն: Ըստ նրա, կնքված համաձայնագիրը թույլ կտա նոր մակարդակի բարձրացնել հարաբերությունները բանկի հաճախորդների հետ: «Դառնալով Cascade Insurance-ի գործակալը, մենք կարող ենք ապահովագրական գիծ առաջարկել մեր հաճախորդներին: Պայմանագրերը կարելի է ձեռք բերել բանկի բոլոր բաժանմունքներում կամ հեռախոսային բանկինգի միջոցով»,-ասել է բանկիրը: Աստրիդ Քլիֆորդը հավելել է, որ համագործակցությունը լիովին արդարացրեց բանկի ակնկալիքները: «Մենք այն դիտարկում ենք որպես գրավիչ հնարավորություն բանկի համար, ինչպես նաև որպես աննախադեպ համագործակցություն ֆինանսական և ապահովագրական ծառայություններ տրամադրող առաջատար կառույցների միջև: Նա նշել է նաև, որ առաջին երկու շաբաթներում շեշտը դրվել է ԱՊՊԱ պայմանագրերի տրամադրման վրա, իսկ 2011թ. կաճի հետաքրքրությունը նաև ապահովագրության այլ տեսակների հանդեպ: «Ապահովագրության պայմանագրերի տրամադրումը բանկի կողմից կնպաստի հանրության իրազեկման բարձրացմանը և ապահովագրային ծառայությունների պահանջարկի աճին շուկայում»,-ասել է Քլիֆորդը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---