Հայաստանում 2010թ. դեկտեմբերի 27-ի դրությամբ որակավորման վկայական ունի 362 հաշվապահ

PanARMENIAN.Net - Հրապարակվել են Հայաստանի Ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 16 դիմորդներից քննությանը ներկայացել է 14 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 9-ին:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 21 քննություն, որոնց արդյուքներով տրվել է 166 վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 2010 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ որակավորման վկայական ունի 362 հաշվապահ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---