Թուրք հաքերները հարձակվել են ANCA-ի կայքի վրա, սակայն, այժմ կայքը աշխատում է բնականոն ռեժիմով

Թուրք հաքերները հարձակվել են ANCA-ի կայքի վրա, սակայն, այժմ կայքը աշխատում է բնականոն ռեժիմով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 29-ին թուրք հաքերները հարձակվել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախբմի (ANCA) կայքի վրա՝ որոշ ժամանակով խախտելով կայքի գործունեությունը: Հարձակումը կատարվել է թուրքական Code the arts հաքերների կողմից, որը գլխավորում է հայտնի հաքեր Jeopardyը:

Ինչպես հաղորդում է թուրքական Cihan տեղեկատվական գործակալությունը, հարձակումը ձեռնարկվել է ի պատասխան ANCA-ի պայքարին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, ինչպես նաև NBA-ի հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանի դեմ քարոզարշավի, որը դարձել է Turkish Airlanes-ի «դեմքը»: Հաքերներին հաջողվեց մի քանի ժամով կասեցնել կայքի գործունեությունը՝ առաջին էջում տեղադրելով Թուրքիայի դրոշն ու հայտարարություններն ի նպաստ Կոբի Բրայանի:

Թուրք հաքերների հարձակումից մի քանի ժամ անց ANCA-ի կայքը վերականգնեց իր գործունեությունը և այժմ աշխատում է բնականոն ռեժիմով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---