5 հունվարի 2011 - 15:41 AMT
Պետդեպարտամենտը տեղյակ չէ, թե արդյոք ԱՄՆ նոր դեսպաններն արդեն երդում են տվել

,- ԱՄՆ Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Ըստ նրա, պաշտոնը ստանձնելուց առաջ դեսպանները պետք է դիվանագիտական խորհրդակցությունների մասնակցեն Պետդեպարտամենտում:

Դեկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, չորս նոր դեսպաններ նշանակեց, շրջանցելով Սենատը: Դեսպանները պաշտոնները կստանձնեն Չեխիայում, Սիրիայում , Թուրքիայում և Ադրբեջանում: Ինչպես արդեն նշվել է, Թուրքիայում ԱՄՆ դեսպան է նշանակվել Ֆրենսիս Ռիկարդոնեն, իսկ Ադրբեջանում` Մեթյու Բրայզան, որոնց դեմ վետոյի իրավունք էին կիրառել սենատորներ Մենենդեսը, Բոքսերն ու Բրաունսվիկը: