MetroPOLL. 4 թուրքերից միայն մեկն է կողմ հայ-թուրքական սահմանի բացմանն առանց նախապայմանների

PanARMENIAN.Net - 4 թուրքերից միայն մեկն է կողմ հայ-թուրքական սահմանի բացմանն առանց նախապայմանների: Ինչպես վկայում են Անկարայում MetroPOLL Ռազմավարական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները, հարցված թուրքերի 50.3% Հայաստանի հետ սահմանի բացման դեմ են արտահայտվել: Միայն 27%-ն են սատարել սահմանի բացման գաղափարին, իսկ 22%-ը չեն կարողացել պատասխանել հարցին: Մեկ տարի առաջ Հայաստանում Հայկական մարքեթինգային ասոցիացիայի (ՀՄԱ) կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն, Հայաստանի բնակչության միայն 1/3-ն է հայ-թուրքական սահմանի բացման կողմնակից: Այդ հարցման համաձայն, հարցված հայերի ավելի քան 30%-ը արևմտյան հարևան երկրի հետ սահմանի բացման դեմ են հանդես եկել, գրում է թուրքական Today’s Zaman թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---