Հայ կոմպոզիտոր Դիանա Ղուլքասյան-Ռաբեյի ստեղծագործությունները կներկայացվեն Լոնդոնում 7 հունվարի 2011 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում փետրվարի 5-ին տեղի կունենա համերգ երկու դաշնամուրի համար, որտեղ կհնչեն ամերիկահայ կոմպոզիտոր Դիանա Ղուլքասյան-Ռաբեյի ստեղծագործությունները: Դաշնամուրի եվրոպացի դասավանդողների ասոցիացիայի Բելգիայի ղեկավար Դիանա Անդերսենի և Պորտուգալիայի ղեկավար Նենսի Լի Հարփերի համատեղ համերգը տեղի կունենա սկզբում Պորտուգալիայում, իսկ հետո՝ Լոնդոնում: Երաժիշտները մտադիր են ձայնագրել Դիանա Ղուլքասյան-Ռաբեյի աուդիոսկավառակը, հայտնում է Armenian Weekly-ին: Դիանա Ղուկասյան-Ռաբեյը, որը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի ժառանգ է, ծնվել է Բոստոնում 1938 թվականին: Նրա աշխատանքները հնչել են աշխարհի 22 երկրներում, այդ թվում Անգլիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում, Հունգարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Չինաստանում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |