Միայն մեկ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը 30 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

Միայն մեկ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը 30 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

PanARMENIAN.Net - Հունվարի լույս 8-ի գիշերը ադրբեջանական կողմը 30 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ պաշտպանության բանակի մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«ԼՂՀ պաշտպանության բանակի ձեռնարկած միջոցների արդյունքում հակառակորդը լռեցվել է»,-ասել է Հասրաթյանը՝ հավելելով, որ ղարաբաղյան կողմը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---