ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում բոլոր անձանց, ում անունները հիշատակվել են WikiLeaks-ում, տեղափոխվել առավել անվտանգ վայրեր

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում բոլոր անձանց, ում անունները հիշատակվել են WikiLeaks-ում, տեղափոխվել առավել անվտանգ վայրեր

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում բոլոր անձանց, ում անունները հիշատակվել են WikiLeaks-ում, տեղափոխվել առավել անվտանգ վայրեր, գրում է The New York Times-ը:

Վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ դեռևս իրենք տվյալներ չունեն դիվանագետների, իրավապաշատպանների կամ ձեռնարկատերերի վրա հարձակումնեի մասին: Սակայն, նրանք զգուշացնում են, որ «շատերը մշտապես հետապնդվում են իրենց կառավարությունների կողմից»: Պետդեպարտամենտի ներկայացուցիչները նշել են, որ մի քանի հոգի արդեն տեղափոխվել են արտերկիր, հաղորդում է gazeta.ru-ն: Համարվում է, որ դրա կարիքն ամենից շատ ունեն Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆին ու ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլին:

Պենտագոնի մամլո քարտուղար Քրիս Պերրինը հայտնել է նաև, որ հարձակման փաստեր չկան, սակայն զգուշացրել է, որ «Թալիբան» շարժումն արդեն հայտարարել է «ամերիկացիների հետ համագործակցողներին պատժելու մտադրության մասին»:

WikiLeaks-ը հայտնի դարձավ, երբ 2010թ. հրապարակեց «Աֆղանական դոսյեն»՝ հազարավոր գաղտնի փաստաթղթեր ԱՄՆ աֆղանական ռազմական արշավի մասին: Փաստաթղթերը, մասնավորապես, վկայում էին խաղաղ աֆղանների սպանությունների մասին: Ավելի ուշ WikiLeaks-ը փաստաթղթեր հրապարակեց ԱՄՆ իրաքյան արշավանքի մասին, որտեղ ևս ասվում է խաղաղ բնակիչների սպանությունների մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---