Հունաստանի վարչապետն Էրզրումում օկուպանտ է անվանել Թուրքիային

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն պաշտոնական այցով ժամանել է Էրզրում՝ մասնակցելու դեսպանների 3-րդ միջազգային խորհրդաժողովին: Պապանդրեուն հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երեկոյան, խորհրդաժողովում ունեցած իր ելույթում Հունաստանի վարչապետը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիային և «օկուպանտ» անվանել:

«Մենք դիտարկում ենք Թուրքիային որպես գործընկեր և հստակ որոշել ենք ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, նրա բարգավաճումն ու զարգացումը մեր միակ նպատակն է: Սակայն, իմ այցից մեկ օր առաջ 8 թուրքական ռազմական ինքնաթիռներ խախտեցին Հունաստանի պետական սահմանն ու թռիչք կատարեցին մեր կղզիներից մեկի վրայով: Ի՞նչ է դա նշանակում: Գուցե Թուրքիայի համար դա սովորական բան է, սակայն Հունաստանի համար դա այդպես չէ: Դա լարում է իրավիճակն ու կասկածանքներ հարուցում: Ես չեմ ցանկանում ղեկավարվել կասկածներով, հակառակ դեպքում այսօր ես այստեղ չէի լինի: Ես գտնում եմ, որ մենք կարող ենք վստահություն ապահովել մեր երկրների միջև և հող ստեղծել տևական խաղաղության համար: Միայն այդպես կարելի է ազատվել կասկածներից»,-ասել է Պապանդրեուն:

Ըստ նրա, եթե Թուրքիան իրոք խաղաղություն է ցանկանում, նա ապետք է վերահսկի իր գործողությունները: Այնուհետև Հունաստանի վարչապետն անդրադարձել է Կիպրոսի հարցին: «ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին խոսք լինել չի կարող քանի դեռ շարունակվում է Կիպրոսի թուրքական օկուպացիան»,-ասել է Հունաստանի վարչապետը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---