Թբիլիսիում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի ծննդյան 87-ամյակին նվիրված ակցիա

Թբիլիսիում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի ծննդյան 87-ամյակին նվիրված ակցիա

PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին Թբիլիսիում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի ծննդյան 87-ամյակին նվիրված ակցիա: Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, ակցիան խորհրդանշական բնույթ է կրելու և կկայանա Վատնիյ ռյադ փողոցում` Սերգեյ Փարաջանովի հուշարձանի մոտ:

Ակցիայի մասնակիցները մեկական կարմիր նուռ կունենան, այդպիսով նրանք հարգանքի տուրք կմատուցեն մեծ վարպետի հիշատակին: Միջոցառումը կազմակերպվել է նախաձեռնող խմբի կողմից և նպատակ ունի մեծացնել հասարակության հետաքրքրությունը մեծ կինոռեժիսոր և նկարչի ստեղծագործության հանդեպ:

Ակցիայի ծրագիրը ներառում է նրա ստեղծագործությունը ներկայացնող կադրերի ցուցադրություն, լուսանկարների և նրա ստեղծած աշխատանքների ցուցահանդես:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---