2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 273,1 հազար տոննա հաց

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 273,1 հազար տոննա հաց

PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 273,1 հազար տոննա հաց, ինչպես 2009թ. նույն ժամանակաշրջանում: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ընդ որում ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում ավելացել է 15,4 տոկոսով՝ կազմելով 139,1 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունն աճել է 15,3 տոկոսով՝ 2009թ. հունվար-նոյեմբերի համեմատ և կազմել է 10,2 հազար տոննա: 2010թ. հունվար-նոյեմբերին մակարոնեղենի արտադրությունն ավելացել է 3,2 տոկոսով՝ կազմելով 2,4 հազար տոննա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---