Բուենոս Այրեսում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է արգենտինացի իր պաշտոնակից Հեկտոր Մարկոս Տիմերմանի հետ10 հունվարի 2011 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Հունվարի սկզբին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցելությամբ գտնվում էր Լատինական Ամերիկայում: Հունվարի 4-ին Հայաստանի արտգործնախարարը ժամանեց Արգենտինա: Բուենոս Այրեսում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր արգենտինցի պաշտոնակից Հեկտոր Մարկոս Տիմերմանի հետ: Հանդիպումը սկսվեց առանձնազրույցի, ապա շարունակվեց աշխատանքային ճաշի տեսքով: Հայաստանի արտգործնախարարը վերահաստատեց Երեւան այցելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ուղղված Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին: Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց երկկողմ փոխգործակցության տարբեր ոլորտներին` քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական կապերի զարգացմանը եւ մշակութային փոխանակումների կազմակերպմանը: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց նախորդ տարի Երեւանում Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ: Երկուստեք ընդգծվեց արգենտինահայ համայնքի զգալի ներդրումը երկկողմ համագործակցության խորացման գործում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախարարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Երեւանի եւ Բուենոս Այրեսի միջեւ փոխգործակցության զարգացմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին |