Բաքուն պատրաստվում է Աթաթուրքի մասին վարկաբեկիչ գիրք հրապարակել10 հունվարի 2011 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը պատրաստվում է գիրք հրապարակել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նամակագրության մասին Լենինի հետ, նրա կնոջ` Լատիֆեի ապշեցնող խոստովանությունների և Նաջիբ Ֆազիլ Քըսաքյուրեքի պնդումների մասին, թե «ազատագրական պատերազմը սկսել է ոչ թե Աթաթուրքը, այլ Վահիդեդդինը»: Դա, ադրբեջանական իշխանությունների կարծիքով, կոմպրոմատ կլինի Թուրքիայի դեմ, գրում է Poliqon-ը: Ենթադրվում է, որ Աթաթուրքի մասին գիրքը կհրատարակվի հունվարի 29-ին` Աթաթուրքի և Լատիֆեի ամուսնության տարեդարձի օրը: Նախորդ տարվա վերջին թուրքական դիվանագետ Թուրղուտ Էրը հրապարակեց «Ազատությունից դեպի բռնապետություն» գիրքը Հեյդար Ալիևի կենսագրության մութ դրվագների և նրա կառավարման հակաժողովրդավարական տարիների մասին: Ադրբեջանի իշխանությունները փորձեցին ճնշում գործադրել ինչպես դիվանագետի, այնպես էլ Թուրքիայի կառավարության վրա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |