11 հունվարի 2011 - 12:27 AMT
Լոնդոնի դատարանում սկսվել են Ասանժին Շվեդիային հանձնելու վերաբերյալ լսումները

Wikileaks սկանդալային ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու մասին նախնական լսումները տեղի կունենան երեքշաբթի Լոնդոնի Բելմարշ մագիստրոսական դատարանում:

Շվեդիայի դատախազությունը պահանջում է հանձնել Ասանժին, որն Ավստրալիայի քաղաքացի է, երկու շվեդուհիների սեքսուալ հանցագործություններում նրան մեղադրելու հիման վրա: Ավստրալացու պաշտպանությունը պնդում է, որ մեղադրանքները քաղաքականացված են:

Wikileaks սկանդալային ռեսուրսի հիմնադիրը ձերբակալվել է 2010թ. դեկտեմբերին, երբ կամավոր ներկայացել է Սքոթլանդ Յարդ՝ վստահ լինելով, որ իր դեմ ներկայացված մեղադրանքները, կեղծ են: Մեկ շաբաթ անց դատավորը փոխեց իր որոշումն և ազատ արձակեց Ասանժին գրավի դիմաց, սակայն, բավականին խիստ պայմանով՝ Ասանժը 200 հազար ֆունտ սթերլինգ վճարեց, հանձնեց անձնագիրը, պարտավորվեց չփոխել բնակության վայրը, պահպանել պարետային ժամը, օրը երկու անգամ հաշվետու լինել ոստիկանությանն ու կրել էլեկտրոնային չիպ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: