Իրանը գործակալներ ունի Իսրայելի «Մոսսադ» գաղտնի հետախուզության շարքերում

PanARMENIAN.Net - Իրանը գործակալներ ունի Իսրայելի «Մոսսադ» գաղտնի հետախուզության շարքերում, որի նպատակն է անվտանգության ներքին համակարգի ուսումնասիրումն ու Իսրայելի հատուկ ծառայությունների գործակալների հայտնաբերումը: Այդ մասին հաղորդել է Իրանի ազգային անվտանգության նախարար Հեյդար Մոսլեհին, հաղորդում է IribNews հեռուստաալիքի պաշտոնական կայքը:

«Այդպիսով, մեզ հաջողվեց բացահայտել այն անձանց, որոնք մեղսակից են Իրանում ահաբեկչական գործողությունների կատարմանը և ձերբակալել նրան»,-ասել է Մոսլեհին: Ըստ նրա, երկուշաբթի ձերբակալված գործակալներից մեկը՝ Մեջիդ Ջամալիֆեշն ուղիղ եթերում ասաց, որ «հատուկ պատրաստություն է անցել հատուկ զորամասում, որը գտնվում է Թել Ավիվ-Երուսաղեմ ճանապարհից ոչ հեռու»: Մոսլեհին ասել է նաև, որ լրտեսական ցանցի մյուս անդամները մոտակա օրերին ցուցմունքներ կտան:

Երկուշաբթի Իրանում հայտնաբերվել է իսրայելական լրտեսական ցանցը, որը պատասխանատու է ֆիզկիոս-միջուկաբան Մասուդ Ալիմոհամմադիի սպանության համար, ասվում է Իրանի անվտանգության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---