Թուրքիան ամբարտակներ է կառուցում բոլոր հարևանների հետ՝ Հայաստանից բացի

PanARMENIAN.Net - Թուրքիան ծրագրում է 18 ամբարտակ կառուցել Իրաքի, Սիրիայի, Իրանի, Վրաստանի, Բուլղարիայի եւ Հունաստանի սահմանին գտնվող գետերի վրա:

Առաջին ամբարտակի հիմնարկեքը տեղի կունենա հունվարի 31-ին Օրոնտ գետի վրա: Արարողությանը կմասնակցեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը: Երբ բոլոր նախագծերն ավարտվեն, Թուրքիան ամբարտակներ կունենա բոլոր հարևանների հետ, բացառությամբ՝ Հայաստանի:

Վերջերս ավարտվեցին ամբարտակի շիանարարության նախապատրաստական աշխատանքները Օրոնտ գետի վրա, հաղորդում է WorldBulletin-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---