Էրթօղրուլ Գյունայ. Մենք նպատակ չենք հետապնդում որևէ արվեստի գործ ոչնչացնել

Էրթօղրուլ Գյունայ. Մենք նպատակ չենք հետապնդում որևէ արվեստի գործ ոչնչացնել

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրեց ապամոնտաժել Կարսում կանգնեցված հայ-թուրքական բարեկամության հուշարձանը: The Associated Press-ի կարծիքով, այդ որոշումը Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման ուղղությամբ ջանքերի սառեցման նշան է: Նա Կարսի քաղաքապետին կարգադրել է վերացնել այն և մինչև իր հաջորդ այցը հուշարձանի տեղում զբոսայգի կառուցել: Սակայն հունվարի 10-ին խոսելով այդ հուշարձանի ճակատագրի մասին, որի հեղինակը հայտնի թուրք քանդակագործ Մեհմետ Աքսոյն է, Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Էրթօղրուլ Գյունայը հայտնել է, որ կառավարությունն «այս կամ այն արվեստագետի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցադրելու» ոչ մի ցանկություն չունի, «առավել ևս մենք նպատակ չենք հետապնդում որևէ արվեստի գործ ոչնչացնել»: «Կարսի հուշարձանը բարեկամության ուղերձ է կրում: Պարզապես վերջին տարիներին հուշարձանի կանգնեցման վայրի շուրջ լուրջ քննարկումներ են ծավալվել»,- ասել է նախարարը:

Մեկնված ձեռք ներկայացնող հուշարձանը գտնվում է թուրք զինվորների հիշատակին կանգնեցված հուշարձանի հարևանությամբ, ինչը շփոթության է մատնել որոշ հայկական ԶԼՄ-ների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---