«Շախտյորի» առաջին մրցակիցը «Dubai Cup»-ում կլինի «Ալ-Հիլյալը»

PanARMENIAN.Net - 2011 թվականին իր առաջին ձմեռային հավաքը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի ակումբը` Դոնեցկի «Շախտյորը» կանցկացնի Դուբայում (ԱՄԷ) հունվարի 18-27-ը:

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, հունվարի 20-ից «Շախտյորը» «Dubai Cup» առաջնության A խմբի մեկնարկային հանդիպման ժամանակ իր ուժերը կչափի Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ-Հիլյալի», 22-ին` Սլովակիայի «Ժիլինայի» հետ:

Զուգահեռ B խմբում հարաբերությունները կպարզեն Սանկտ-Պետերբուրգյան «Զենիթը», Պրահայի «Սպարտան» և Իրանի «Պերսեպոլիսը»:

Իսկ արդեն 26-ին եզրափակչի մասնակիցների հանդիպումների արդյունքում կորոշվեն առաջնության հաղթողն ու մրցանակակիրները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---