Մանեժյան հրապարակը շրջափակված է, ոստիկանությունը հսկում է մետրոն

PanARMENIAN.Net - Մանեժյան հրապարակի պարագծով մեկ ոստիկանների շղթա է կանգնած, որոնք ոչ մեկին ներս չեն թողնում: Դրա հետ մեկտեղ «Մոսկվա» հյուրանոցի և իր աշխատանքը շարունակող «Օխոտնի ռյադ» առևտրի կենտրոնի միջև ընկած հատվածը բաց է մնում, հաղորդում է РИА Новости-ն:

Ընդհանուր առմամբ Մանեժյան հրապարակի մոտ շուրջ 50 ոստիկանական ավտոբուս է կանգնեցված: Մերձակա փողոցները հսկում են հատուկ նշանակության ջոկատները: Խստացված են ոստիկանական պարեկները մետրոյում:

Անվտանգության խստացված միջոցները կապված են ինտերնետում հայտնված հաղորդագրությունների հետ այն մասին, որ հունվարի 11-ին Մանեժյան հրապարակում չարտոնագրված ցույց կազմակերպելու մտադրություն կա: Դրա նախաձեռնողը ոմն «Դեկտեմբերի 11 շարժումն» է, որի մեջ, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի տեղեկությունների համաձայն, մտել են մեկ ամիս առաջ «էթնոհանցավորության» դեմ կայացած ցույցի մասնակիցները, որը ոստիկանության հետ բախման վերաճեց:

Ինչպես գրում է թերթը, ցույցի մասին ինտերնետում հրապարակված հաղորդագրության հեղինակները կոչ են անում Մանեժյան հրապարակ գալ բոլոր նրանց, ովքեր սատարում են «Ռուսաստանը ռուսների համար» կարգախոսը: Ակցիայի մասնակիցները պատրաստվում են պահանջել ԳՀՎ գնդապետ Վլադիմիր Կվաչկովի հրաժարականը, որը բերման է ենթարկվել զինված խռովության նախապատրաստման համար: Բացի դրանից, կառաջադրվեն այլազգիների նկատմամբ օրենսդրության խստացման պահանջներ:

Ակցիայի կազմակերպիչները խոստանում են նույնանման միջոցառումներ կազմակերպել յուրաքանչյուր ամսվա 11-ին: Մոսկովյան ոստիկանությունը հայտարարել է, որ քաղաքի կենտրոնում չարտոնագրված ցույց թույլ չի տա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---