Հայաստանում ստեղծվում է հասարակական կարծիքի sociology.am շտեմարանը12 հունվարի 2011 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային խորհուրդը հունվարի 12-ին ներկայացրեց նոր կայքը, որը կոչված է պարզելու հասարակական կարծիքը կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել Հանրային խորհրդի սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը: «Մենք ցանկանում ենք զգալ հանրության զարկերակը և ստեղծել հասարակական կարծիքի շտեմարան»,-ասել է նա: Ըստ նրա, կայքում (sociology.am) քվեարկելու համար ցանկացած մարդ կարող է գրանցվել, ընդ որում, նույն օգտվողը իր լոգինով չի կարող երկու անգամ քվեարկել նույն թեմայով: Ավելին, ինչպես նշել է Սադոյանը, օգտվողներին խրախուսելու նպատակով կկազմակերպվեն խաղարկություններ: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ մրցանակների առաջին խաղարկությունը տեղի կունենա այսօր՝ նախատոնական ծախսերի վերաբերյալ քվեարկությանը մասնակցած մարդկանց շրջանում: Սադոյանը հավելել է, որ հարցում է անցկացվել նաև սուպերմարկետների վերաբերյալ, որի արդյունքում առաջին տեղում է հայտնվել «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը, նրան հաջորդում է «Ֆրեշը», իսկ ահա «Սթարը» 7-րդ տեղում է: Հարցում է անցկացվել կաթնամթերքի, մսամթերքի, ալկոհոլային խմիչքների և հանգային ջրի շուկայում: Հարցումների ցանկը նախատեսվում է ընդլայնել շոու-բիզնեսի, քաղաքական գործիչների, գործարարների վերաբերյալ հարցումներով: Այս պահի դրությամբ մեկնարկում է հարցումը ամանորյա հումորային հեռուստածրագրերի մասին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից |