Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիային կարգավորել հարաբերությունները Կիպրոսի հետ

Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիային կարգավորել հարաբերությունները Կիպրոսի հետ

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է Թուրքիային, որ առանց Կիպրոսի հետ հարաբերությունների կարգավորման և նավահանգիստների բացման, ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների նոր հոդվածները չեն կարող բացվել: ԵՄ-ն կապում է բանակցությունների շարունակությունը Կիպրոսի նավահանգիստների ու օդանավակայանների բացման հետ:

Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ հանդիպումից հետո Մերկելը հայտարարել է, որ Թուրքիան պետք է «ավելի մեծ պատրաստակամություն դրսևորի» բանակցությունների հանդեպ: «Դուք ցույց տվեցիք փոխզիջման գնալու «մեծ ցանկություն», որին, ցավոք, մյուս կողմը չարձագանքեց»,-ասել է կանցլերը: Նա նաև նշել է, որ Գերմանիան պատրաստ է կիսել միավորման հարցում ունեցած փորձը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---