2010 թվականի ընթացքում շահումով խաղերի ոլորտից գանձվել է ավելի քան 1 մլրդ դրամի չափով պետական տուրք

PanARMENIAN.Net - Հայաստանի Ֆինանսների նախարարության կողմից 2010 թվականի ընթացքում տրամադրվել է 19 շահումով խաղի և 4 խաղատան կազմակերպման լիցենզիա, 26 շահումով խաղի, 6 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել: Այդ մասին հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Նույն ժամանակահատվածում 22 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 29 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակեպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:

Շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաև տուգանք` համապատասխանաբար 13,4 մլն, 17,5 մլն և 700 հազար դրամի չափով: Նախորդ տարվա ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 1 մլրդ 5 միլիոն դրամի չափով պետական տուրք, որից շահումով խաղերի գծով` 455 մլն դրամ, խաղատների գծով` 250 մլն դրամ և վիճակախաղերի գծով` 300 մլն դրամ:

2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 90 շահումով խաղի, 10 խաղատան և 3 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---