Տիգրան Սարգսյան. 2011-ը կլինի համառ աշխատանքի տարի

Տիգրան Սարգսյան. 2011-ը կլինի համառ աշխատանքի տարի

PanARMENIAN.Net - Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո 2011-ին պարզ դարձավ, որ աշխարհն արդեն չի վերադառնա նախաճգնաժամային տնտեսական մոդելին, սակայն նոր մոդելը դեռ չի պարզաբանվել, և դա լուրջ մարտահրավեր է: Այդ մասին, բացելով կառավարության նիստը, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ուշադրություն է հրավիրել 2010-ի վերջում հայ գործարարների հետ ՀՀ նախագահի հանդիպման վրա, մեջբերելով Սերժ Սարգյանի խոսքերն այն մասին, որ 2011-ը լինելու է համառ աշխատանքի, տնտեսության վերականգնման և դիվերսիֆիկացիայի տարի:

Վարչապետը նաև հավելել է, որ Հայաստանը 2011 է մտնում որոշակի պաշարներով: Մասնավորապես, ֆինանսների նախարարության հետ արդեն ամփոփվել են պետբյուջեի կատարման նախնական արդյունքները. եկամուտների գծով տարեկան ծրագիրը գերակատարվել է 25 մլրդ դրամով, որից 20 մլրդը` հարկային եկամուտների հաշվին, ավելին, հաջողվել է եկամուտների գծով տնտեսել 15 մլրդ դրամ:

«Դա նշանակում է, որ մենք ավելացրել ենք 2011-ի մեր մակրոտնտեսական պաշարները»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նա հավելել է, որ միասնական հաշվի մնացորդը կազմում է 30 մլրդ դրամ, կայունացնող հիմնադրամը` 45 մլրդ դրամ նախատեսված 31 մլրդ դրամի փոխարեն: Դրան գումարվում է 25 մլն դոլարանոց տրանշը, որը նախօրեին հատկացվել է ՀԲ-ի կողմից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---