Հայաստանի կառավարությունը հաստատել է 2011 թվականի միջոցառումների ծրագիրը

Հայաստանի կառավարությունը հաստատել է 2011 թվականի միջոցառումների ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունվարի 13-ին հաստատել է 2011 թվականի միջոցառումների ծրագիրը: «Այդ ծրագիրը համահունչ է նախագահի նախընտրական ծրագրին»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տիգրան Սարգսյանը բարեփոխումների 4 հիմնական բլոկ է առանձնացրել, որոնք առաջնային են լինելու 2011թ.:

Ըստ նրա, առաջին բլոկում կարելի է նշել տնտեսական համակարգի դիվերսիֆիկացումը: «ՀՀ կառավարությունը լուրջ կեսանթոշակային բարեփոխում է նախաձեռնել, որը երկարաժամկետ բնույթ է կրում»: Այս բլոկում է նաև ԱՊՊԱ պայմանագրերի ներդրումը, ինչը թույլ կտա ձևակերպել համապատասխան ինստիտուցիոնալ կառույցներ: Ինչպես ասել է վարչապետը, կառավարության ջանքերն այս տարի կուղղվեն նաև գործարար միջավայրի բարեփոխմանը, մասնավորապես, հարկային ու մաքսային վարչարարության բարեփոխմանը:

Բարեփոխումների երկրորդ բլոկին Տիգրան Սարգսյանը դասել է արդյունաբերության ոլորտը, որտեղ կորոշվեն կոնկրետ խնդիրները յուրաքանչյուր առանձին ճյուղի համար: Արդեն մշակվել է արտահանման համալիր ծրագիր: Այստեղ է ընդգրկված նաև գյուղատնտեսությունը, որը երկրի կառավարության ուշադրության կենտրոնում կլինի:

Կառավարության առջև խնդիր է դրված բարելավել ծառայությունների ոլորտը առողջապահության և կրթության ոլորտներում՝ բարձրացնելով դրանց մատչելիությունն ու նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը: Չորրորդ բլոկում ընդգրկված են դատաիրավական ոլորտի ու ոստիկանության բարեփոխումները: «Այստեղ կան դրական արդյունքներ՝ կրճատվել է ՃՏՊ-ների քանակն ու տուժածների թիվը: Հնգամյա ծրագիրը մեզ հաջողվեց կատարել մեկ տարում»,-ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---