Աուդրոնյուս Աժուբալիս. Չլուծված հակամարտությունների խնդիրը ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության առաջնայնություններից մեկն է

Աուդրոնյուս Աժուբալիս. Չլուծված հակամարտությունների խնդիրը ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության առաջնայնություններից մեկն է

PanARMENIAN.Net - Չլուծված հակամարտությունների խնդիրը ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության առաջնայնություններից մեկն է, Լիտվան հանդես է գալիս առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու օգտին: Այդ մասին հայտարարել է Վիեննայում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը: Ըստ նրա, այդ հարցը գերակա է ողջ ԵԱՀԿ-ի համար: «ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահությունը սատարում է ՄԽ ջանքերին Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ակտիվացման հարցում»,-ասել է նա:

Աժուբալիսը ԵԱՀԿ մշտական խորհրդին է ներկայացրել Լիտվայի նախագահության աշխատանքի ծրագիրը 2011թ., որի առաջնայնությունների թվում է նաև աջակցությունը սառեցված հակամարտությունների լուծմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---