Լարիսա Ալավերդյան. Միասնական ադրբեջանական ժողովուրդ գոյություն չունի

Լարիսա Ալավերդյան. Միասնական ադրբեջանական ժողովուրդ գոյություն չունի

PanARMENIAN.Net - Միասնական ադրբեջանական ժողովուրդ գոյություն չի ունեցել և չունի: Այդ մասին Երևանում «Բաքու, 1990թ. հունվար. Ցեղասպանություն, վանդալիզմ, բռնագաղթ» թեմայով մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Ինչպես նշել է նա, ժամանակակից ադրբեջանական պետությունը ստեղծվել է այն տարածքներում, որի բնիկները եղել են հայերը, թալիշները, լեզգիները, եզդիները: «Հարկ է նշել, որ լեզգիները, թալիշներն ու այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչները պահանջում են անկախ պետության ստեղծում: Այնպես որ, երբ ադրբեջանական ղեկավարությունը խոսում է միասնական պետության ու ժողովրդի մասին, բոլորը գիտեն, որ դա այդպես չէ»,-ասել է Ալավերդյանը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---