Հայ սպառողներն ավելի գրագետ են դարձել իրենց իրավունքների պաշտպանության հարցում

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին հայ սպառողները սկսել են ավելի ուշադիր հետևել սննդամթերքի պիտանելիության ժամկետին, որակին և պահպանման միջոցներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցի վաճառքի խթանման բաժնի ղեկավար Մարիամ Հարությունյանը: «Մենք լոյալ ենք վերաբերվում մեր սպառողներին, այնպես որ հաճախ նրանք չարաշահում են սպառողի վրա մեր կենտրոնացվածությունը»,- նշել է նա: Նրա խոսքերով, սուպերմարկետների ցանցն ընդունել է որոշակի ներքին կանոնակարգ, որի համաձայն սպառողը չի տուգանվում ապրանքը վնասելու համար, որը վաճառվում է ՍԹԱՐ-ում: «Սպառողը կարող է միշտ համոզված լինել, որ նա համախատասխան փոխհատուցում կստանա իրեն դուր չեկած ապրանքի համար»,-հավելել է նա: Ապրանքը վերադարձնելիս սպառողը պետք է անպայման կտրոն ներկայացնի, որը ստացել է գնելիս:

Ինչպես նշել է Մ. Հարությունյանը, բնակչության շարքում իրենց իրավունքների մասին իրազեկվածության մակարդակը վկայում է այն մասին, որ նրանք այցելում են սուպերմարկետ սննդամթերքների անվտանգության հարցերով պետական տեսչության ներկայացուցչի հետ` նպատակ ունենալով ապացուցել, իրենց կարծիքով, առկա խախտումները: Նա օրինակ է բերել, որի համաձայն սպառողը հավաստիացրել է, որ հավը ճիշտ չի պահվում, սակայն տեսչությունը եզրակացություն է տվել սուպերմարկետի օգտին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---