Ստավրոպոլում ադրբեջանցիները փորձել են առգրավել վաճառքից Արցախում արտադրված ապրանքները

Ստավրոպոլում ադրբեջանցիները փորձել են առգրավել վաճառքից Արցախում արտադրված ապրանքները

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ների հայտարարություններն այն մասին, թե «ադրբեջանցիների ջանքերով Ստավրոպոլում կասեցվել է «Արցախ ֆրուտ» ՓԲԸ» մակնշմամբ պահածոյացված և այլ սննդամթերքի վաճառքը, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հաղորդել է «Մասիս» հայկական երիտասարդական միության նախագահ Արմեն Ալավերդյանը, «Արցախ ֆրուտ» ՓԲԸ-ի արտադրանքը շարունակում է վաճառվել Ստավրոպոլի առևտրի ցանցերում և մեծ ժողովրդականություն է վայելում ոչ միայն հայերի շրջանում:

Հունվարի 14-ի երեկոյան Ալավերդյանն անձամբ է ստուգել ղարաբաղյան արտադրանքի առկայությունը տասնյակ խանութներում և ամենուր վաճառքում եղել են «Արցախ ֆրուտ» ՓԲԸ-ի արտադրած հյութերն ու պահածոները, հաղորդում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---