Թուրքական «Իմաստունների խորհուրդը» հորդորում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ

Թուրքական «Իմաստունների խորհուրդը» հորդորում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական երկխոսությունը, որը սկսվեց Արձանագրությունների ստորագրմամբ Ցյուրիխում, պետք է ամեն դեպքում շարունակվի: Այդ մասին հայտարարել են «Իմաստունների խորհրդի» անդամները:

«Իմաստունների խորհուրդը», որին անդամակցում են մի շարք գիտնականներ, պաշտոնաթող գեներալներ ու Թուրքիայի դեսպաններ, զեկույց է հրատարակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ և սահմանել է մի շարք պարտադիր դրույթներ:

«Խորհուրդն» առաջարկում է կառավարությանը բացել սահմանը քրիստոնեական տոների ժամանակ, կրթաթոշակներ սահմանել Թուրքիայի համալսարաններում հայ ուսանողների համար և բացել հայոց լեզվի ու գրականության ամբիոններ:

Զեկույցում առաջարկվում է ուսումնասիրել թուրքական շուկայում հայկական արտադրանքը ներկայացնելու, ինչպես նաև դրամական փոխանցումների հնարավորությունը, գրում է թուրքական «Վաթան» թերթը:

Կազմակերպության ղեկավարն է Սալիմ Դերվիշօղլուն, տեղակալն է նախկին դեսպան Իլտեր Թուրքմենը ու Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Սամի Մելչուկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---