2010 թվականին Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման համար բյուջեից հատկացվել է 38,2 մլն դոլար

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով 2010թ. ընթացքում վճարվել է 38.2 մլն ԱՄՆ դոլար, կամ 14.6 մլրդ դրամ տոկոսավճար, 25.1 մլն ԱՄՆ դոլար կամ 9.7 մլրդ դրամ հիմնական գումարի մարում: ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով 2010թ. ընթացքում ըստ նախնական գնահատականների ստացվել է շուրջ 287 մլն ԱՄՆ դոլարի (108 մլրդ. դրամ) վարկային միջոցներ, ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության մեջ:

Մշակվել և հաստատվել է ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2011-2013 թվականների ռազմավարական ծրագիրը (ծրագիրը ներառված է ՀՀ կառավարության 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմում):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---