2011-ի առաջին այցը Վրաստանի նախագահը կկատարի Հայաստան17 հունվարի 2011 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկօրյա պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: Ինչպես հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Նինո Կալանդաձեն, կարևոր է, որ 2011-ի առաջին այցը նախագահն իրականացնում է Հայաստան, քանի որ դա ընդգծում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները: «Վրացական պատվիրակության կազմում ընդգրկվելու է ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն, որը հանդիպելու է իր հայ գործընկերոջ հետ»,- նշել է նա: Ինչ վերաբերվում է հանդիպումների ժամանակ քննարկվելիք հարցերին, Կալանդաձեն նշել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում` տնտեսական և քաղաքական ոլորտներում: «Հուսով ենք, որ այցը հաջող կլինի»,- ասել է նա, հաղորդում է Գրուզիա-on-line-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |