Մինչ Եվրո-2012-ը «Հայկական Լվովը» կընդգրկվի մի շարք զբոսաշրջային երթուղիներում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի չորս ընդունող քաղաքները որոշել են զբոսաշրջային երթուղիները, որ առաջարկվելու են 2012թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ժամանակ: Թվով ամենաշատ երթուղիներն ընդունում է Լվովը՝ 30 էքսկուրսիա տարբեր թեմատիկ, պատմական, մշակութային և հոգևոր ուղղություններով: Մասնավորապես, Լվովը շեշտը դնում է բազմամշակութային միջավայրի վրա՝ «Հայկական Լվով», «Հրեական Լվով», հայտնում է «Գերմանական ալիքը»:

Գործատուների համաուկրաինական ֆեդերացիայի զբոսաշրջության գծով գործադիր տնօրեն Եվրո-2012-ի Հանրային վերահսկողության կոմիտեի ներկայացուցիչ Տատյանա Տիմոշենկոն նշել է, որ երթուղիները պետք է շատ լինեն և որակյալ: Ըստ նրա, Դոնեցկի ու Խարկովի առաջարկած առանձին երթուղիները բոլորովին մտածված չեն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---