Երևանի քաղաքապետարանը իրականացնում է բացօթյա առևտրի արգելման և կանխարգելման լայնամասշտաբ ծրագիր

Երևանի քաղաքապետարանը իրականացնում է բացօթյա առևտրի արգելման և կանխարգելման լայնամասշտաբ ծրագիր

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ շարունակում է իրականացնել բացօթյա առևտրի արգելման և կանխարգելման լայնամասշտաբ ծրագիր։ Նպատակն է ի կատար ածել ՀՀ օրենսդրության պահանջը, սպառողներին ապահովագրել անորակ, պահպանման անբավարար պայմաններում վաճառվող մթերքի օգտագործումից, կանխել և հետագայում բացառել դրանց արդյունքում արձանագրված թունավորման դեպքերը։ Պակաս կարևոր չեն նաև մայթերի, անցուղիների, մինչև իսկ փողոցների երթևեկելի մասերի խցանումներից ձերբազատումը, տարերայնորեն կազմակերպված վաճառատների հարակից տարածքների հակասանիտարական վիճակի, վերացումը, ինչը արդարացիորեն մշտապես առաջացնում է բնակիչների դժգոհությունը, որոնք վերջին շրջանում հաճախացել են՝ արտահայտելով բազմաթիվ դիմում–բողոքներով և հեռախոսազրույցներով։

ՀՀ օրենսդրությամբ որոշակի պայմանների ապահովմամբ բացօթյա առևտրի կազմակերպում թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում՝ հյութերի, հանքային և զովացուցիչ ըմպելիքների վաճառքի դեպքեում և անօրինական բացօթյա առևտրի արգելումը լիովին համահունչ է օրենսդրությաքն պահանջներին: Բայց քաղաքային իշխանությունները հակված են խնդիրը դիտարկել նաև բացօթյա առևտրի կազմակերպությունների տեսանկյունից, քանի որ առկա է նաև սոցիալական ենթատեքստ։

Անօրինական առևտրով ներկայումս զբաղվողներին առաջարկում է տեղափոխվել մոտակա շուկաներ, բացի այդ մշակման և համաձայնեցման փուլում է նոր մինի շուկաների կազմակերպման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա ունենալ և՛ քաղաքակիրթ առևտուր, և՛ բացօթյա առևտրով զբաղվող անձանց սոցիալական կեցության պահպանման հնարավորություն, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---