Ասնի Աբիդի. Եթե քրիստոնյաները հեռանան Մերձավոր Արևելքից, դա արաբական պատմության վերջը կլինի19 հունվարի 2011 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Եթե քրիստոնյաները հեռանան Մերձավոր Արևելքից, դա արաբական պատմության վերջը կլինի: Այդ մասին հայտարարել է Ժնևի Արաբական և միջերկրածովյան երկրների ուսումնասիրման կենտրոնի (CERMAM) ղեկավար Ասնի Աբիդին: Աբիդին Le Monde-ում հրապարակված իր հոդվածում նշում, է, որ քրիստոնյաները ներգաղթյալներ չեն, որոնք ստիպված են պայքարել իրենց իրավունքների համար օտար հողում, նրանք Մերձավոր Արևելքի բնիկներ են: Այդ տարածաշրջանը քրիստոնյաների օրրանն է: Եթե քրիստոնյաները հեռանան Մերձավոր Արևելքից, դա արաբական մշակույթի ավարտը կլինի և հիմք կհանդիսանա տարածաշրջանի բոլոր ոլորտներուիմ հիմնարար փոփոխությունների համար: «Որոշ վերլուծաբաններ պատշաճ նշանակություն չեն տալիս իրենց հայտարարություններին, երբ, օրինակ, ասում են, թե գաղութարարների դարաշրջանի ավարտի հետ քրիստոնեությունը կորցրեց իմ հենարանը տարածաշրջանում, կամ ներկայացնում են քրիստոնյաներին որպես արաբական աշխարհի եվրոպականացված մաս: Նման գնահատականներն անտեսում են քրիստոնեության հոգևոր ավանդի կարևորությունը տարածաշրջանում»,-ասել է Աբիդին: Մերձավոր Արևելքի երկրներում իսլամական ֆունդամենտալիզմի ազդեցության աճին զուգահեռ քրիստոնյաների հալածանքներն ավելի հաճախակի դարձան: Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում, Եմենում, Իրաքում և Եգիպտոսում այժմ շուրջ 6,4 մլն քրիստոնյա կա: Այս պահի դրությամբ Իրաքում մնացել է մոտ 300 հազար քրիստոնյա: Ամեն շաբաթ Բաղդադից Բեյրութ ու Լիբանան է իրականացվում 4 չվերթ, որոնց ուղևորների մեծ մասը արտագաղթող քրիստոնյաներ են, գրում է Սեդմիցա.ռու-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |