Հայաստանի խոշոր հարկատուներn աստիճանաբար ավելացնում են արտահանման ծավալները

PanARMENIAN.Net - Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները 2010 թվականի նոյեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել են 33.7 %–ով և կազմել 56.5 մլրդ դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 127 կազմակերպությունների մոտ շուրջ 20.3 մլրդ դրամով և նվազել` 83-ի մոտ համապատասխանաբար 47.9 մլրդ դրամով: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» փաստաթղթում՝ համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի:

Արտահանման ծավալները 2010թ.-ի նոյեմբերին կազմել է 27.7 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 20.1 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 7.6 մլրդ դրամով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---