Մեհմեդ Ալի Բիրանդ. Թուրքիայի կառավարությունը կարող էր պաշտպանել Դինքին ու կանխել հանցագործությունը19 հունվարի 2011 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի սպանությունից ուղիղ 4 տարի է անցել: Թուրքիայի կառավարությունը կարող էր պաշտպանել Դինքին ու կանխել հանցագործությունը, սակայն չարեց դա: Այդ մասին «Միլիեթ» թուրքական թերթում գրում է CNN Turk-ի գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը: «Սակայն նա հայ էր և անպաշտպան մնաց: Թուրքական ոստիկանության ամենամեծ ամոթալի բիծը համարվող այս սպանության անուղղակի մեղավորները դեռ պատժված չեն; Թուրքիայի հասարակությունն արդեն հասկանում է, թե ինչ է կատարվել իրականում»,-գրում է նա: «Հրանտ Դինքը սպանվել է Թուրքիայի Հանրապետություն պետության անտեսման արդյունքում: Սրա պատասխանատվությունը կրող բոլոր պաշտոնյաները ոչ միայն հաշիվ չեն տվել, այլև նույնիսկ պարգևատրվել են: Այս պատկերը դեռ շարունակվում է: Ներքին գործերի նախարարությունը չի անում այն, ինչ պետք է: Հրանտ Դինքի դատաքննության գործը կրկին չի բացում: Նրանք լռում են, քանի որ կարծում են, որ մեղավորների բացահայտումը կարող է վնաս հասցնել պետությանը: Մինչդեռ հասարակության մոտ առկա հարցականները պետք է անպայման լուսաբանվեն: Պետք չէ, որ թուրք ազգը նման կեղտաբծով չպետք է ապրի, ու մեղավորները պետք է պատժվեն»,-գրում է Բիրանդը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |