Երևանում տեղի է ունեցել շոտլանդական «հագիս» ուտեստի պաշտոնական հանձնումը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին

Երևանում տեղի է ունեցել շոտլանդական «հագիս» ուտեստի պաշտոնական հանձնումը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին Երևանում Հայաստանի Ժողովրդական արվեստի թագարանում տեղի է ունեցել «հագիս» ուտեստի պաշտոնական հանձնումը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Ուտեստը հանդիսանում է շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին նվիրված՝ «Բըրնսի ընթրիք» բարեգործական երեկոյի անբաժան մասը: Ընթրիքը տեղի կունենա հունվարի 22-ին: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել «Բամբիռ» խմբի երաժշտության ներքո, որը ներկայացրել է մի քանի նոր երգեր իր նոր «Armenian Scotch» ալբոմից` Բըրնսի և Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա:

«Ռոբերտ Բըրնսին սիրում են ողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում: «Բըրնսի ընթրիքը» միայն տոն չէ: Երեկոյի ընթացքում բարեգործական նպատակներով գումար է հավաքվում»,- ասել է Չարլզ Լոնսդեյլը և հավելել, որ «հագիսն» այդ տոնի անբաժանելի մասն է, և այն պատրաստելու համար Մեծ Բրիտանիայից հատուկ Հայաստան է ժամանել խոհարար Ջոն Դևիդսը, ինչպես նաև պարկապզուկահար Թոմին:

«Բըրնսի ընթրիքը» շոտլանդական ազգային տոն է, որը նշում են հունվարի վերջին աշխարհի շատ երկրներում: Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և Հայ-բրիտանական գործարար պալատը: Ըստ ավանդության, ոչխարի փորոտիքից պատրաստված «հագիսը» պատրաստավում է Շոտլանդիայում և հանձնվում է Մեծ Բրիտանիայի դեսպանին բարեգործական երեկոյից երկու օր առաջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---