Վաշինգտոնը հուսով է, որ Ստամբուլում Իրանի հետ բանակցությունները հաջող կընթանան

Վաշինգտոնը հուսով է, որ Ստամբուլում Իրանի հետ բանակցությունները հաջող կընթանան

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Ստամբուլում մեկնարկող Իրանի միջուկային ծրագրի շուրջ 5+1 ձևաչափով բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը գլխավորելու է քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը: Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին, Վաշինգտոնը հույս ունի, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու են Իրանի միջուկային ծրագրի առանցքային հարցերը:

«Մենք պետք է կոչ անենք Իրանին իր միջազգային պարտավորությունների նկատմամբ պատասխանատու լինել և շարունակելու ենք մեր ջանքերն այնքան ժամանակ, քանի Իրանն իրական քայլեր չի ձեռնարկել միջուկային խնդրի լուծման համար»,- ասել է Քրոուլին, հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---