«Սաբահ». Սարկոզին մեկնում է Թուրքիա՝ խոսելու համար Nabucco-ի և ԵՄ-ին անդամակցության մասին

«Սաբահ». Սարկոզին մեկնում է Թուրքիա՝ խոսելու համար Nabucco-ի և ԵՄ-ին անդամակցության մասին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին փետրվարի 25-ին Թուրքիա այցելության ընթացքում քննարկելու է իրավիճակը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, ԵՄ-ին անդամակցության հարցը, ինչպես նաև էներգետիկ նախագծերին առնչվող հարցեր:

Ինչպես գրում է «Սաբահ» թերթը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը հետաքրքիր է նրանով, որ Սարկոզին միշտ դեմ էր Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: Նա կոչ է արել Թուրքիային ընդունել այդ կազմակերպության ասոցացված անդամի վերաբերյալ առաջարկը:

Թուրքիան էներգակիրները դեպի Եվրոպա հասցնելու տարանցիկ ուղիների կենտրոն է և չի բացառվում, որ Սարկոզին Ֆրանսիայի շահագրգռվածությունը կհայտնի Nabucco-ին մասնակցելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---