Ջավախահայության իրավունքների պաշտպանության խորհուրդը կոչ է անում Հայաստանի և Վրաստանի նախագահներին անդրադառնալ ջավախահայերի խնդիրներին![]() ![]() PanARMENIAN.Net - Հունվարի 22 -23-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի աախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների` երկու նախագահները քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից մեկը վրացահայության և ջավախահայության քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթամշակութային իրավունքների պաշտպանությունն ու նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծումն է: Այդ մասին ասվում է Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները անդրադառնում են ջավախահայերի խնդիրներին: Դրանք են. Ջավախքում հայոց լեզվին կարգավիճակ տրամադրելու հարցը, այ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին իրավական կարգավիճակ տրամադրելը և խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված եկեղեցիները վերադարձնելը, ջավախքահայ ազգային-հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը, ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակումը, Հայաստան-Ջավախք սահմանակետում վրաց սահմանապահների կողմից կիրառվող` հայատառ գրքերի, թերթերի և ամսագրերի անցկացման արգելքի վերացումը, Ջավախքի հիմնախնդիրներով մտահոգ մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքի վերացումը, Ջավախքի հայկական դպրոցներում կրճատված հայերեն դասաժամերի վերականգնումը: «Կոչ ենք անում երկու երկրների նախագահներին բանակցությունների ընթացքում քննարկել նաև վերոնշյալ խնդիրները, որոնց լուծմամբ միայն հնարավոր կլինի կայուն և երկարաժամկետ հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար»,-ասվում է Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |