Ջավախահայության իրավունքների պաշտպանության խորհուրդը կոչ է անում Հայաստանի և Վրաստանի նախագահներին անդրադառնալ ջավախահայերի խնդիրներին21 հունվարի 2011 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 22 -23-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի աախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների` երկու նախագահները քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից մեկը վրացահայության և ջավախահայության քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթամշակութային իրավունքների պաշտպանությունն ու նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծումն է: Այդ մասին ասվում է Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները անդրադառնում են ջավախահայերի խնդիրներին: Դրանք են. Ջավախքում հայոց լեզվին կարգավիճակ տրամադրելու հարցը, այ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին իրավական կարգավիճակ տրամադրելը և խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված եկեղեցիները վերադարձնելը, ջավախքահայ ազգային-հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը, ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակումը, Հայաստան-Ջավախք սահմանակետում վրաց սահմանապահների կողմից կիրառվող` հայատառ գրքերի, թերթերի և ամսագրերի անցկացման արգելքի վերացումը, Ջավախքի հիմնախնդիրներով մտահոգ մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքի վերացումը, Ջավախքի հայկական դպրոցներում կրճատված հայերեն դասաժամերի վերականգնումը: «Կոչ ենք անում երկու երկրների նախագահներին բանակցությունների ընթացքում քննարկել նաև վերոնշյալ խնդիրները, որոնց լուծմամբ միայն հնարավոր կլինի կայուն և երկարաժամկետ հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար»,-ասվում է Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |