Պավել Ավետիսյան. Արենիի քարանձավի հնագիտական պեղումները սենսացիոն բացահայտումներ են խոստանում![]() ![]() PanARMENIAN.Net - Արենիի քարանձավի հնագիտական պեղումները սենսացիոն բացահայտումներ են խոստանում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Նրա խոսքերով, ներկա պահին միջազգային լաբորատորիաներում անցկացվում են քարանձավում հայտնաբերված հնագիտական գտածոների մի շարք հետազոտություններ, այդ թվում` աշխարհի ամենահին կոշիկի, որը նույնպես գտնվել է Արենիում: Խոսելով մեկ այլ գտածոյի` մոտավորապես 12-15 տ աղջկա ուղեղի մնացորդների մասին, միջազգային հայ-իռլանդական-ամերիկյան հնագիտական արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը հայտնել է, որ աղջկա ուղեղում հայտնաբերվել է որդ: Հիմա մասնագետները փորձում են պարզել, թե որդը ուղեղում գտնվել է աղջկա կենդանության օրոք, թե մահվանից հետո է այնտեղ հայտնվել: Արենիի քարանձավում հնագիտական պեղումներ կատարվում են 2007-ից: Նախնական հետախուզության արդյունքում հաջողվել է հաստատել, որ քարանձավն ունի էնեոլիթի դարաշրջանի 5-6 շերտ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |