«Բերդ» պարի համույթը համերգով հանդես կգա Կրասնոդարում

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին «Բերդ» պարի համույթը համերգով հանդես կգա Կրասնոդարում: Համերգը տեղի կունենա մարտի 11-ին «Պրեմիերա» արվեստի պալատում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:

«Բերդ» համույթը հիմնվել է 1963թ. Երևանում: Համույթի հիմնադիրն ու անփոփոխ գեղարվեստական ղեկավարն է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Բորիս Գևորգյանը: Համույթի գլխավոր պարուսույցն է մանկավարժական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---