Լիտվայի սեյմը մշակում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին» բանաձևը24 հունվարի 2011 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Լիտվայի սեյմում մշակվող «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին» բանաձևի ճակատագիրը կախված կլինի հակամարտությունը լուծելու միջազգային հանրության ջանքերից: Այդ մասին հայտարարել է Լիտվայի սեյմի խոսնակ Իրենա Դեգուտենեն: «Սեյմի անդամների մի մեծ խումբ գրանցել է բանաձևի նախագիծը, որտեղ առաջարկում է հրաժարվել ուժի, ոչ թե միջազգային իրավունքի միջոցով հաստատված ստատուս-կվոն պահպանելու ցանկությունից, ինչը նպաստում է անկայունությանը տարածաշրջանում»,-փետրվարին Բաքու կատարելիք այցից առաջ ասել է խոսնակը: Ըստ նրա, բանաձևի նախագծում ասվում է ԵՄ առավել ծանրակշիռ մասնակցության անհրաժեշտության մասին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման որոնման հարցում: «Կարծում եմ, որ բանաձևի ճակատագիրը կախված կլինի նրանից, թե արդյոք Լիտվան որպես ԵԱՀԿ 2011թ. նախագահ կտեսնի միջազգային հանրության իրական ջանքերը՝ ուղղված հակամարտության լուծմանը»,-ասել է Դեգուտենեն, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |