«Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյունի արդյունքում ավելի քան 30 մարդ է զոհվել

«Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյունի արդյունքում ավելի քան 30 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում ավելի քան 30 մարդ է զոհվել, ևս ավելի քան 100-ը տուժել են: Իրավապահ մարմիններից աղբյուրի խոսքով` երկուշաբթի օրը «Դոմոդեդովոյի» միջազգային տերմինալում 16:40-ին պայթյուն է տեղի ունեցել: Օդանավակայանի աշխատակիցը հաստատեց պայթյունի փաստը, ինչպես նաև որ մարդիկ են տուժել: Բեռների հանձնման գոտին խիտ ծխով է պատված, ժամանման գոտուց ելքն արգելափակված է:

Նախնական տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթուցիկ սարքը գործարկել է մահապարտ-ահաբեկիչը, պայթեցված ռումբի հզորությունը կազմել է մոտ 5կգ տրոտիլ և լցոնված էր խոցող տարրերով, հաղորդում է աղբյուրը, գրում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---