Սոյուն Սադիկով. Երևանն ու Բաքուն պետք է մեծ ուշադրություն դարձնեն ժողովրդական դիվանագիտությանը

Սոյուն Սադիկով. Երևանն ու Բաքուն պետք է մեծ ուշադրություն դարձնեն ժողովրդական դիվանագիտությանը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման համար առաջին հերթին հարկավոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր լեզու գտնեն: Միայն դրանից հետո ԵԱՀԿ ՄԽ-ն կկարողանա օգնել կողմերին: Այդ մասին «Ղարաբաղյան կարգավորում. եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ադրբեջանցիների ազգային-մշակութային դաշնային ինքնավարության («ԱզեՌոս») նախագահ Սոյուն Սադիկովը: Ըստ նրա, Երևանն ու Բաքուն պետք է մեծ ուշադրություն դարձնեն ժողովրդական դիվանագիտությանը: «Որքան շուտ կողմերը ապավինեն ժողովրդական դիվանագիտության ջանքերին, այնքան շուտ ընդհանուր լեզու կգտնեն»,-ասել է Սադիկովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---