Human Rights Watch. ՀՀ իշխանությունները 2008թ. մարտյան դեպքերի գործով իրական հետաքննություն չիրականացրեցին

Human Rights Watch. ՀՀ իշխանությունները 2008թ. մարտյան դեպքերի գործով իրական հետաքննություն չիրականացրեցին

PanARMENIAN.Net - Human Rights Watch միջազգային կազմակերպությունը 2010 թվականի զեկույցում քննադատել է Հայաստանի ղեկավարությանն այն բանի համար, որ ՀՀ իշխանությունները 2008թ. մարտյան դեպքերի գործով իրական հետաքննություն չեն իրականացրել: «2010 թվականին իշխանությունները նույնպես իրական հետաքննություն չանցկացրեցին 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման գործում մեղավորներին պարզելու համար»,- նշվում է զեկույցում:

Միջազգային կազմակերպությունն իր զեկույցում նշում է, որ 2010 թվականի ընթացքում Հայաստանի իշխանությունները շարունակել են սահմանափակել քաղաքացիների` հավաքների ազատ անցկացման իրավունքը:

Human Rights Watch-ը քննադատել է նաև Հայաստանի միջազգային գործընկերներին այն բանի համար, որ նրանք չեն օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի աջակցություն ցուցաբերեն Հայաստանին մարդու իրավունքների ապահովման հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---